Over the course of many years, without making any great fuss about it, the authorities in New York disabled most of the control buttons that once operated pedestrian-crossing lights in the city. Computerised timers, they had decided, almost always worked better. By 2004, fewer than 750 of 3,250 such buttons remained functional. The city government did not, however, take the disabled buttons away—beckoning countless fingers to futile pressing.
Initially, the buttons survived because of the cost of removing them. But it turned out that even inoperative buttons serve a purpose. Pedestrians who press a button are less likely to cross before the green man appears, says Tal Oron-Gilad of Ben-Gurion University of the Negev, in Israel. Having studied behaviour at crossings, she notes that people more readily obey a system which purports to heed their input.
Inoperative buttons produce placebo effects of this sort because people like an impression of control over systems they are using, says Eytan Adar, an expert on human-computer interaction at the University of Michigan, Ann Arbor. Dr Adar notes that his students commonly design software with a clickable “save” button that has no role other than to reassure those users who are unaware that their keystrokes are saved automatically anyway. Think of it, he says, as a touch of benevolent deception to counter the inherent coldness of the machine world.
That is one view. But, at road crossings at least, placebo buttons may also have a darker side. Ralf Risser, head of FACTUM, a Viennese institute that studies psychological factors in traffic systems, reckons that pedestrians’ awareness of their existence, and consequent resentment at the deception, now outweighs the benefits. | Երկար տարիների ընթացքում, առանց դրա մասին մեծ աղմուկ բարձրացնելու, Նյու Յորքի իշխանությունները ապաակտիվացրել էին քաղաքի հետիոտնային անցումների լույսերը կարգավորող` նախկինում ֆունկցիոնալ կոճակները: Նրանք որոշել էին, որ համակարգչայնացված ժամաչափերը գրեթե միշտ ավելի լավ են աշխատում: Մինչ 2004 թ. նմանատիպ 3250 կոճակից ֆունկցիոնալ մնացին 750-ից քիչը: Քաղաքի ղեկավարությունը, սակայն, չհեռացրեց ապաակտիվացված կոճակները՝ դրդելով անթիվ մատների զուր սեղմել կոճակները։ Սկզբում կոճակները փրկվեցին՝ դրանց հեռացնելու արժողության պատճառով: Սակայն պարզվեց, որ նույնիսկ չգործող կոճակները ծառայում են նպատակի: Իսրայելում գտնվող Նեգևի Բեն-Գյուրիոն համալսարանից Թալ Օրոն-Գիլադը ասում է, որ կոճակը սեղմող հետիոտների դեպքում ավելի քիչ հավանական է, որ նրանք անցնեն փողոցը մինչև կանաչ մարդուկի հայտնվելը: Ուսումնասիրած լինելով խաչմերուկներում մարդկանց կողմից դրսևորվող վարքագիծը՝ նա նշում է, որ մարդիկ ավելի հեշտությամբ հնազանդվում են այն համակարգին, որը թվում է, թե ուշադրություն է դարձնում իրենց ներդրմանը: Չգործող կոճակներն ունենում են այս կարգի պլացեբոյի էֆեկտ, քանի որ մարդիկ սիրում են իրենց օգտագործած համակարգերի նկատմամբ վերահսկողության տպավորություն ունենալ, ասում է Միչիգանի Անն Արբոր համալսարանի մարդ-համակարգիչ փոխազդեցության մասնագետ Էյթան Ադարը: Դոկտոր Ադարը նշում է, որ իր ուսանողներն, առհասարակ, նախագծում են ծրագրային ապահովում` սեղմովի «հիշել» կոճակով, որի միակ դերն այն օգտվողներին հանգստացնելն է, ովքեր չգիտեն, որ ստեղնաշարերի վրա իրենց կատարած հպումները այսպես թե այնպես ավտոմատ կերպով պահպանվում են: Նա ասում է, որ դրանց մասին պետք է մտածել որպես բարի նպատակով արված խաբկանքի մասնիկ` դիմակայելու մեքենայական աշխարհին բնորոշ սառնությունը: Դա մեկ տեսակետ է: Սակայն պլացեբո կոճակները, առնվազն ճանապարհային խաչմերուկներում, կարող են նաև բացասական կողմ ունենալ: Երթևեկության համակարգերում հոգեբանական գործոնները ուսումնասիրող «ՖԱԿՏՈՒՄ» վիեննական ինստիտուտի ղեկավար Ռալֆ Ռիսսերը համարում է, որ հետիոտների՝ դրանց գոյության մասին իրազեկվածությունը և խաբկանքը բացահայտելուն հետևող զայրույթը այժմ գերազանցում է օգուտները: |